HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ազատվել է ինֆորմացիայի արտահոսքի պատճառո՞վ

Թերթի տեղեկություններով՝ կառավարությունում քննարկում են պետեկամուտների կոմիտեում տեղակալների պաշտոնները կրճատելու հարցը: Սա այն գերատեսչությունն է, որի պետն ամենաշատ տեղակալներն ունի: Թերթը հիշեցնում է, որ օրեր առաջ աշխատանքից ազատվել են ՊԵԿ նախագահի տեղակալներ Արտաշես Բեյբությանը եւ Ռուբիկ Քոչարյանը, ընդ որում՝ վերջինս տեղափոխվել է այլ՝ ոչ պակաս կարեւոր պաշտոնի: Տեղակալներին, մասնավորապես Բեյբությանին ազատելու խնդրանքով ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն անձամբ էր դիմել վարչապետին: 

Թերթի աղբյուրները հայտնում են, որ պատճառը Խաչատրյանի եւ Բեյբությանի հարաբերությունների վատացումն է եղել, ինչի հիմքում ներքին ինֆորմացիայի արտահոսքն է եղել: Ասում են՝ ՊԵԿ նախագահի տեղեկալը սկսել է «սեպարատ» հարաբերվել վարչապետի հետ, ինչը դուր չի եկել Գագիկ Խաչատրյանին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter