HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեդիագրագիտության աշնանային դպրոց

«Մեդիագրագիտության զարգացում՝ ապատեղեկատվության դեմ»

Կազմակերպիչներ

Մոլդովա-Լայպցիգ ինստիտուտը (MIL), համագործակցելով Մոլդովայի պետական համալսարանի (USM), Ռովնոյի պետական հումանիտար համալսարանի (ՌՊՀՀ), Ուկրաինայի լրագրողների ազգային միության (NSJU), NewsMaker.md-ի, Nokta.md-ի, «Հետքի» և Անկախ մամուլի ասոցիացիայի (API) հետ, 2026թ. սեպտեմբերի 20-27-ը կազմակերպում է աշնանային դպրոց՝ «Արևելյան գործընկերության երկրների և Ռուսաստանի քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Մասնակիցներ

Թիրախային խումբը՝ լրագրողներ, մեդիա կազմակերպությունների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև համալսարանների դասախոսներ (մասնավորապես՝ լրագրության և հաղորդակցության ֆակուլտետներից) ու հետազոտողներ Ուկրաինայից, Մոլդովայից, Վրաստանից և Հայաստանից, ովքեր աշխատում են այս ոլորտում։

Նպատակներ և ծրագիր

Աշնանային դպրոցի ծրագիրը ներառում է գերմանացի փորձագետների դասախոսություններ մեդիագրագիտության, փաստերի ստուգման և թվային վերիֆիկացիայի թեմաներով, մեդիա բովանդակության վերլուծության և գնահատման գործնական պարապմունքներ, քննարկումներ ապատեղեկատվության, քարոզչության և մեդիա էթիկայի վերաբերյալ, ինչպես նաև այցելություններ Լայպցիգի և Բեռլինի խմբագրություններ և մշակութային հաստատություններ ու հանդիպումներ գերմանացի գործընկերների հետ։

Ուշադրության կենտրոնում տեղեկատվության քննադատական ընկալումն է տարբեր սոցիալական համատեքստերում։ Բացի այդ, ճգնաժամային իրավիճակներ լուսաբանող գերմանացի լրագրողները կփոխանցեն հակամարտության գոտիներում, մասնավորապես Ուկրաինայում, աշխատելու իրենց փորձը։ Քննարկվելու են լրագրողական պատասխանատվության, էթիկական չափանիշների և հոգեբանական ծանրաբեռնվածության հարցեր։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու տեսողական մեդիագրագիտության զարգացմանը։ Մասնակիցները կսովորեն քննադատաբար վերլուծել տեսողական բովանդակությունը և տարբերակված կերպով ընկալել հանրային դիսկուրսները։

Ֆինանսավորում

Ծրագիրը ֆինանսավորում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։
Կազմակերպիչները հոգում են մասնակիցների կեցության, ուսուցման, մշակութային և էքսկուրսիոն ծրագրերի, ինչպես նաև սննդի (նախաճաշ, ճաշ և ընթրիք) ծախսերը։

Ճանապարհածախսը (ժամանման և վերադարձի) կփոխհատուցվի Լայպցիգ ժամանելուց հետո՝ փաստացի ծախսերի չափով, սակայն ոչ ավելի, քան սահմանված առավելագույն չափը․

  • Ուկրաինայից մասնակիցների համար՝ մինչև 300 եվրո,
  • Մոլդովայից՝ մինչև 350 եվրո,
  • Հայաստանից՝ մինչև 400 եվրո,
  • Վրաստանից՝ մինչև 400 եվրո մեկ անձի համար։

Դիմումների ներկայացում

Դիմումի ամբողջական փաթեթը (փաստաթղթերն ընդունվում են գերմաներեն, ուկրաիներեն, անգլերեն, ռուսերեն կամ ռումիներեն լեզուներով) պետք է ներառի․

  1. Կարճ ինքնակենսագրություն (CV)՝ աղյուսակային ձևաչափով,
  2. Մոտիվացիոն նամակ (առավելագույնը մեկ էջ),
  3. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
  4. Լեզուների իմացության վերաբերյալ տեղեկություն (ազատ ձևաչափով)։

Աշխատանքային լեզու

Աշխատանքային լեզուն գերմաներենն է (ռուսերեն հաջորդական թարգմանությամբ և հակառակը)։
Մասնակիցները կարող են հարցեր ուղղել նաև անգլերեն, ուկրաիներեն և ռումիներեն լեզուներով։

Աշնանային դպրոցը կազմակերպվում է Գերմանիայի Լայպցիգ եւ Բեռլին քաղաքներում 2026 թ. սեպտեմբերի 20–27-ը։

Դիմելու վերջնաժամկետ

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 20 հունիսի, 2026 թ.

Դիմումներն ուղարկել Մոլդովա-Լայպցիգ ինստիտուտի (MIL) էլ. հասցեին՝
[email protected]

Խնդրում ենք բոլոր փաստաթղթերը ձևավորել մեկ PDF ֆայլով։

Ծրագրի ղեկավար՝
Դոկտոր Վասիլե Դումբրավա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter