HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Տեր-Պետրոսյանը պահանջում է արձանագրել, որ խախտվել է Մարդու իրավունքների կոնվենցիան

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումի մեջ որպես փոխհատուցում գումարաին պահանջ չկա: 

Այս մասին «ՀԺ»-ի թղթակցին ասել է Եվրադատարանում ՀՀ առաջին նախագահի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը: Ըստ փաստաբանի՝ ինքն առաջին նախագահին տեղեկացրել է, որ նման գործերով Եվրադատարանը սովորաբար բավարարում է բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման պահանջները, սակայն, առաջին նախագահի միակ պահանջը եղել է այն, որպեսզի ճանաչվի Հայաստանի կողմից ստանձնած՝ Մարդու իրավունքների կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտման փաստը: 

«Կոնվենցիոն իրավունքների խախտման ճանաչումն առաջին նախագահի համար արդարացի եւ բավարար փոխհատուցում է»,- ասել է փաստաբանը: Նշված դիմումը ԵԴ է ներկայացվել 2008-ի օգոստոսին: Այս տարվա մայիսին սկսվել է դիմումի քննարկումը: Բացառված չէ, որ մինչեւ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններն այս գործով վճիռը կհրապարակվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter