HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». վնասով են աշխատելու

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների՝ միջազգային շուկայում հացամթերքի մոտ 35 տոկոս թանկացում է սպասվում, բայց դրա արդյունքում Հայաստանում հացամթերքը կթանկանա ընդամենը 5 տոկոսով: 

«ՉԻ»- Սկսենք նրանից, որ Հայաստանում հացամթերքն արդեն իսկ զգալիորեն թանկացել է եւ շարունակում է թանկանալ համրյա ամեն օր: Բայց խնդիրը միայն դա չէ: Ըստ Կենտրոնական բանկի՝ ստացվում է, որ կամ առաջիկայում հացահատիկ ներկրողները վնասով են աշխատելու, կամ էլ մինչեւ հիմա հսկայական գերշահույթներ են ստացել ու այնքան «զապասով» են թանկացրել ամեն ինչ, որ հիմա հանգիստ կարող են «ընդամենը» 5 տոկոսով թանկացնել: Որեւէ մեկն, իհարկե, չի հավատում, որ հայ բիզնեսմենները (մանավանդ՝ մենաշնորհներ ունեցող) վնասով կաշխատեն, հետեւաբար, խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների գերշահույթի մասին է: Այլ հարց է, որ առջեւում նախագահական ընտրություններ են, ու Սերժ Սարգսյանը կարող է օլիգարծներին հորդորել, որ մի երկու ամիս «յոլա գնան» նորմալ շահույթով: Ասենք՝ կարող է կանչել եւ ասել. «Սամվել ջան, ինքդ էլ տեսնում ես, որ սիրուն չի»: Հետո սիրուն կլինի:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter