HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». հայհոյելու պատճառով աբեղան կարգալույծ է արվել

Թերթի տեղեկություններով՝ շաբաթներ առաջ մարդկանց տներն օրհնելու նպատակով քահանաներ եւ աբեղաներ են ուղարկվել Արմավիրի մարզի մի շարք գյուղեր: Յուրաքանչյուր գյուղին բաժին է ընկել մեկ հոգեւորական: Եվ ահա Կողբավան գյուղում Սմբատ աբեղա Պողոսյանը տնօրհնեքի արարողությունից հետո հրավիրվել է գյուղապետի տուն՝ ճաշելու: Սեղանի շուրջ նրանք մտերմիկ զրույցի են բռնվել, որից հետո աբեղան «բռնկվել է», սկսել վիրավորել գյուղապետին, քաշքշել ու հայհոյել նրա ընտանիքի անդամներին: Թերթը փորձել է վեճը սկսելու պատճառները պարզել գյուղապետ Հովհաննես Քոչարյանից, ով ասել է. «Որ իմանայի, կասեի: Ուղղակի թեթեւ խոսակցություն է եղել, երեւի ճիշտ չհասկացանք իրար»: 

Այս միջադեպին արձագանքել է Հայ առաքելական եկեղեցին եւ պատժել աբեղային: «Տվյալ հոգեւորականը տեղի ունեցածի պատճառով արդեն կարգալույծ է արվել»,- թերթին տեղեկացրել է Մայր Աթոռի մամլո դիվանի տեղեկատվական կենտրոնի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter