HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրած 13 անձի վերաբերյալ նյութերը դատարանին է հանձնվել

Դատախազը 2026թ. հունիսի 2-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 2025թ. հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած, ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրած, գույքը վնասած 13 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

«Դատախազը 2026թ. մայիսի 19-ին, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում էր հարուցել 13 անձի նկատմամբ: 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն գործադրելը) և 327-րդ հոդվածի 1-ին մասերով (հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններին մասնակցելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով, գույք վնասելով), 8 անձի նկատմամբ՝ 46-327-րդ հոդվածի 1-ին մասով (օժանդակություն) և 1 անձի նկատմամբ՝ 452-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրա գույքը վնասելը) և 46-327-րդ հոդվածի 1-ին մասերով:

Հիշեցնենք, որ դատախազը 2026թ. հունվարի 21-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան էր հանձնել վերոնշյալ զանգվածային անկարգությունները և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելը կազմակերպած ու ղեկավարած 4 անձի՝ Սպարտակ Ղուկասյանի, Կարապետ Ղուկասյանի, Ավետիս Առաքելյանի և Արտյոմ Մկրտչյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter