HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Օսիպյանը 15 օր հացադուլի մեջ է. բաց նամակներ և ահազանգ բանտից

Կալանավորված քաղաքացի Արթուր Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը հրապարակել է իր պաշտպանյալի բաց դիմում-նամակները՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ-ում գործող միջազգային դիվանագիտական առաքելություններին։ Նամակները ներկայացնու ենք ստորև․

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա․ Մանասյանին

«Հարգելի´ տիկին Մանասյան, 

Հայտնում եմ Ձեզ, որ ես ձերբակալվել եմ մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ. խոսքի ազատության և իմ քաղաքացիական դժգոհությունն արտահայտելու համար։ Խնդրում եմ քննարկել խախտված իրավունքներս ու համեմատել իմ հրապարակումները բաց տեղեկատվական տարածքում նմանատիպ հրապարակումների հետ։

Ես ստիպված եմ կապ հաստատել Ձեզ հետ, քանի որ իմ ձերբակալման և նախնական կալանքի վայրում կալանքի տակ պահելու հետ կապված իրավիճակը զգալի ռիսկեր է պարունակում իմ կյանքի համար։ Մայիսի 18-ին, Նիկոլ Փաշինյանի ընտրարշավից ինձ բերման ենթարկելուն զուգահեռ, վարչապետն ուղիղ տեքստով հայտարարեց իր դժգոհությունը այն փաստի կապակցությամբ, որ ես կենդանի եմ մնացել և դեռևս չեմ լքել Հայաստանը։ Ավելին, նա հրապարակավ սպառնաց վարվել ինձ հետ այնպես, որ մարմնիս ամենամեծ մասը մնա ականջս։  

Այսօր ես գրեթե 15 օր գտնվում եմ հացադուլում,  և հացադուլիս պատճառներից մեկն այն է, որ հայտնվել եմ իրեն ենթակա մարմնի վերահսկողության ներքո, ուստի հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այստեղ ինձ թունավորեն։ Հարկ է նշել, որ հնչեցված սպառնալիքներից հետո և նրա աջակիցների կողմից իմ դեմ ուժի կիրառման (ֆիքսված է տարբեր լրատվամիջոցների տեսանյութերում) և անվայել վերաբերմունքի արդյունքում (նրանք վերցրել են իմ հեռախոսը ու ջնջել ֆեյսբուքյան էջս) ոչ մեկի նկատմամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել, ինչը ևս վկայում է իմ նկատմամբ քաղաքական բռնության մասին։ 

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որևէ կապ չունեմ Հայաստանի որևէ ազդեցիկ  քաղաքական ուժի հետ, ըստ էության՝ ես գործնականում ոչ մի աջակցություն չունեմ։ Ինձ արտաքին ուժերի (մասնավորապես՝ Ռուսաստանի) գործակալ բնութագրելու ցանկացած փորձ անտեղի է։ Իմ հայացքներն արձանագրված են բազմաթիվ հոդվածներում, տեսանյութերում, մի շարք լրատվամիջոցներում, կայքէջերում։ ՌԴ-ում ես հանդիսանում եմ ՊԵՐՍՈՆԱ  ՆՈՆ ԳՐԱՏԱ, և իմ մուտքը սահմանափակված է՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի անօրինականության դեմ իմ պայքարի պատճառով։

Ես արդարության վերականգնումն իմ նկատմամբ կապում եմ հայ հանրության գիտակից մասի և արևմտյան ինստիտուտների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանի ժողովրդավարությամբ։ Հուսով եմ, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նույնպես կարող է ընկալել իրավապահ մարմինների կողմից իմ նկատմամբ կայացված անարդար որոշումների ողջ ծավալը»։

ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին

«Հարգելի´ տիկնայք և պարոնայք,

Հայտնում եմ ձեզ, որ ես ձերբակալվել եմ մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ. խոսքի ազատության և իմ քաղաքացիական դժգոհությունն արտահայտելու համար։ Խնդրում եմ քննարկել խախտված իրավունքներս ու համեմատել իմ հրապարակումները բաց տեղեկատվական տարածքում նմանատիպ հրապարակումների հետ։

Ես ստիպված եմ կապ հաստատել ձեզ հետ, քանի որ իմ ձերբակալման և նախնական կալանքի վայրում կալանքի տակ պահելու հետ կապված իրավիճակը զգալի ռիսկեր է պարունակում իմ կյանքի համար։ Մայիսի 18-ին, Նիկոլ Փաշինյանի ընտրարշավից ինձ բերման ենթարկելուն զուգահեռ, վարչապետն ուղիղ տեքստով հայտարարեց իր դժգոհությունը այն փաստի կապակցությամբ, որ ես կենդանի եմ մնացել և դեռևս չեմ լքել Հայաստանը։ Ավելին, նա հրապարակավ սպառնաց վարվել ինձ հետ այնպես, որ մարմնիս ամենամեծ մասը մնա ականջս։  

Այսօր ես գրեթե 15 օր գտնվում եմ հացադուլում,  և հացադուլիս պատճառներից մեկն այն է, որ հայտնվել եմ իրեն ենթակա մարմնի վերահսկողության ներքո, ուստի հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այստեղ ինձ թունավորեն։ Հարկ է նշել, որ հնչեցված սպառնալիքներից հետո և նրա աջակիցների կողմից իմ դեմ ուժի կիրառման (ֆիքսված է տարբեր լրատվամիջոցների տեսանյութերում) և անվայել վերաբերմունքի արդյունքում (նրանք վերցրել են իմ հեռախոսը ու ջնջել ֆեյսբուքյան էջս) ոչ մեկի նկատմամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել, ինչը ևս վկայում է իմ նկատմամբ քաղաքական բռնության մասին։ 

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որևէ կապ չունեմ Հայաստանի որևէ ազդեցիկ  քաղաքական ուժի հետ, ըստ էության՝ ես գործնականում ոչ մի աջակցություն չունեմ։ Ինձ արտաքին ուժերի (մասնավորապես՝ Ռուսաստանի) գործակալ բնութագրելու ցանկացած փորձ անտեղի է։ Իմ հայացքներն արձանագրված են բազմաթիվ հոդվածներում, տեսանյութերում, մի շարք լրատվամիջոցներում, կայքէջերում։ ՌԴ-ում ես հանդիսանում եմ ՊԵՐՍՈՆԱ  ՆՈՆ ԳՐԱՏԱ, և իմ մուտքը սահմանափակված է՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի անօրինականության դեմ իմ պայքարի պատճառով։

Ես արդարության վերականգնումն իմ նկատմամբ կապում եմ հայ հանրության գիտակից մասի և արևմտյան ինստիտուտների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանի ժողովրդավարությամբ»։

Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է 2026թ․ մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, երբ քարոզարշավի ժամանակ մոտեցել էր վարչապետին և հարցեր ուղղել։ Նիկոլ Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․ «... Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»,- ասել էր վարչապետ Փաշինյանը: 

Մինչ այդ միջադեպը, Արթուր Օսիպյանը սոցիալական ցանցի իր էջում գրել էր՝ եթե Նիկոլ Փաշինյանի տեղն իմացող կա, ասեք` «բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter