Աբովյան համայնքին կվերադարձվի Ռոսիա փողոցի 1/25 հասցեում գտնվող՝ 0,17 հա մակերեսով հողամասը
Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ Աբովյան համայնքին կվերադարձվի Ռոսիա փողոցի 1/25 հասցեում գտնվող՝ 0,17 հա մակերեսով հողամասը:
«Դատախազությունը տեղեկացրել էր, որ 2008 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2015 թվականի ապրիլի30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքիղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ.Գ.-ն, անտեսելովՀողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսվածկարգավորումը (ֆիզիկական և իրավաբանականանձանց օտարման ոչ ենթակա հողեր), Աբովյանիհամայնքապետարանի իրավասու անձանցօժանդակությամբ, աճուրդներով և ուղղակի վաճառքովտարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանցօտարել է 60-ից ավելի հողատարածք:
Ապօրինի օտարված հողատարածքների ցանկում էեղել Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 1/25 հասցեումգտնվող՝ 0,17521 հա մակերեսով հողամասը. այն 2016 թվականի հունիսի 6-ին աճուրդ վաճառքի միջոցովօտարվել է ֆիզիկական անձի: Վերջինս 2024 թվականիմարտի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքիպայմանագրի հիման վրա նույն հողամասը 72 միլիոնդրամով օտարել է այլ անձի:
Գլխավոր դատախազությունը, պետական(համայնքային) շահերի պաշտպանության հայցհարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմում էրներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմԱբովյան համայնքի՝ աճուրդն անվավեր ճանաչելու ևանվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականիմայիսի 29-ի վճռով՝ բավարարվել է Գլխավորդատախազության հայցը:
Վճռով անվավեր է ճանաչվել Աբովյան համայնքիկողմից կայացված աճուրդը և որպես աճուրդիանվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվելԱբովյան համայնքի և ֆիզիկական անձի միջև 2016 թվականի հունիսի 6-ին կնքված հողամասիառուվաճառքի մասին պայմանագիրը և պայմանագրիհիման վրա կատարված սեփականության իրավունքիպետական գրանցումը:
Միաժամանակ անվավեր էճանաչվել 2024 թվականի մարտի 22-ին կնքված անշարժգույքի առուվաճառքի վերաբերյալ պայմանագիրը ևպայմանագրի հիման վրա կատարված սեփականությանիրավունքի պետական գրանցումը:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Աբովյանհամայնքին կվերադարձվի Ռոսիա փողոցի 1/25 հասցեումգտնվող՝ 0,17521 հա մակերեսով հողամասը:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն քրեականդատարանում քննվող գործով Աբովյանի նախկինքաղաքապետ Կ.Գ.-ն մեղադրվում է հողատարածքներապօրինի օտարելու (65 դրվագ), պաշտոնեական կեղծիքի(49 դրվագ), փողերի լվացման (2 դրվագ) ևպաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել