HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆասթ Բանկի հովանավորությամբ բժշկական-գիտական հանդիպում է տեղի ունեցել

Վճարովի բովանդակություն

Ֆասթ Բանկի հովանավորությամբ Իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հայկական ասոցիացիան, Հայկական բժշկական ասոցիացիայի և Քիթ կոկորդ ականջի ու գլխի և պարանոցի վիրաբուժության ասոցիացիայի հետ համատեղ օրերս իրականացրել են գիտական հանդիպում։

Ոլորտի առաջատար մասնագետները քննարկել են աշխարհում լայն տարածում գտած առողջապահական խնդիրները՝ անդրադառնալով ալերգիկ հիվանդություններին, իմունային համակարգի խանգարումներին և դրանց դրսևորումներին շնչառական համակարգի վրա: Հանդիպմանը փորձագետները ներկայացրել են ալերգիաների առաջացման նորագույն հիպոթեզներն ու ժամանակակից գիտական մոտեցումները՝ շեշտադրելով դրանց ազդեցությունը բուժառուների կյանքի որակի վրա։

Ֆասթ Բանկի կողմից նման նախաձեռնությունների հովանավորումն ստեղծում է ամուր հարթակ մասնագիտական փորձի փոխանակման և նորարարական մեթոդների ներդրման համար։ Բանկը գործուն աջակցություն է տրամադրում Հայաստանում բժշկության և գիտական առաջընթացի կայուն զարգացման համար։ 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter