HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռավար ստորագրել են ԹՐԻՓՓ-ի («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծ) վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը։ Այդ մասին հայտնել է Արարատ Միրզոյանը՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձով։

Հունիսի 1-ին համաձայնագիրը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վաշինգտոնում, հունիսի 4-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից Երևանում։

Որպեսզի համաձայնագիրն ուժի մեջ մտնի, պետք է վավերացվի Ազգային ժողովի կողմից։

«Սա ևս մի կարևոր քայլ է խաղաղ, անվտանգ ու բարկեցիկ Հայաստանի և տարածաշրջանի ՀՀ-ԱՄՆ տեսլականի իրականացման գործում։ Հաջորդիվ, Հայաստանը և ԱՄՆ հետևողական կլինեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացմանը՝ նպատակ ունենալով առավել սեղմ ժամկետում ապահովել տեղում ԹՐԻՓՓ-ի իրագործումը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ ԱԳՆ արխիվից, 26 մայիսի, 2026

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter