Թմրամիջոցի նմանվող զանգված՝ կալանավորին տեսակցության եկած քաղաքացու վարտիքում
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները կալանավորված անձին կարճատև տեսակցության եկած քաղաքացու վարտիքից փաթեթ են հայտնաբերել, որում առկա են եղել մարիխուանային նմանվող, ընդհանուր 10,83 գրամ քաշով առանձնացված զանգվածներ։
ՔԿՀ-ն տեղեկացնում է, որ քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածներով ներկայացվել Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Լուսանկարը՝ ՔԿՀ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել