HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ական՝ գերեզմանատանը

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19.25-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գերեզմա­նատանը` ճանապարհի եզրին, հայտնաբերվել է ականանետի ական (82 մմ):

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը։ Ահազանգի մասին տեղեկացվել են ԱԱԾ, ՊՆ գլխավոր շտաբի և ոստիկանության հերթապահները: Տեղում ոստիկանության ուժերով սահմանվել է հերթապահություն։

Սեպտեմբերի 5-ին, ժամը 08.00-ի սահմաններում ՀՀ ՊՆ սակրավորները վնասազերծել են հայտնաբերված ականը և տեղափոխել ոստիկանության բաժին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter