Հաստատվել է իշխանությունների հետ երկխոսության պատվիրակության կազմը
Հունիսի 2-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի Քաղխորհրդի արտահերթ նիստ:
Նիստում քննարկվել է Հայ ազգային կոնգրեսի` իշխանությունների հետ երկխոսության պատվիրակության կազմը: Քաղխորհուրդը հաստատել է պատվիրակության հետևյալ կազմը.
Լևոն Զուրաբյան – Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող (պատվիրակության ղեկավար)
Դավիթ Շահնազարյան – Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ
Վահագն Խաչատրյան – Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար
Ֆելիքս Խաչատրյան – Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար
Սամվել Աբրահամյան – ՀՀՇ վարչության փոխնախագահ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել