HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիի ղեկավար Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացումը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ 2026 թվականի հունիսի 5-ին առերևույթ հանցանքի մասին ստացված հաղորդման համաձայն՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը, այլ անձանց հետ խմբի կազմում, 2025 թվականի ընթացքում ՀՀ-ում տարբեր անձանց հետ հանդիպումների և համակիրների հավաքագրման միջոցով առերևույթ կատարել է ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակներով՝ ՀՀ իշխանությունը յուրացնելուն ուղղված նախապատրաստական գործողություններ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը: 

«Հաղորդման կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցանքի մեջ ներգրավված բոլոր անձանց ինքնությունը, ինչպես նաև հանցագործության կատարման մեխանիզմները պարզելու և անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter