Firebird-ի համահիմնադիր. «Հրազդանում որևէ ջրային ռեսուրս չենք վատնելու»
Հրազդանում արհեստական բանականության (ԱԲ) մեգակենտրոնի շենքի շինարարությունն արդեն ավարտական փուլում է. ներսում արդեն տեղադրված են սարքավորումներ, իսկ տարածքում աշխատում են շինարարներ ու այլ մասնագետներ:
Տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին ու լրատվամիջոցներին դիմավորում են անվտանգության աշխատակիցները։ Հիմնական շենքի հարևանությամբ հովացման համակարգերն են։
Ավելի քան 200 000 քառակուսի մետր տարածք ունեցող մեգակենտրոնը, ըստ հիմնադիրների, դառնալու է ԱԲ տվյալների խոշորագույն կենտրոնը տարածաշրջանում։ Այս համալիրը Firebird ընկերության, Nvidia-ի և Հայաստանի կառավարության համատեղ նախագիծն է, իսկ «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) ինտերնետային կապուղիների հիմնական տրամադրողն է:
Ի՞նչ տնտեսական ազդեցություն կունենա այս մեգակենտրոնը և ինչպե՞ս կազդի շրջակա միջավայրի վրա: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել