HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունիսի 6-ին` տեղական ժամանակով ժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։10-ին) գրանցվել է  հյուսիսային լայնության 40.77⁰ և արևելյան երկայնության 44․37⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․5 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր քաղաքներում, Հալավար, Շահումյան, Նոր Խաչակապ, Արջահովիտ, Լեռնանցք և Լեռնապատ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter