Առինջի 29/29 տեղամասում արդեն 256 քաղաքացի է քվեարկել
Կոտայքի մարզի Առինջ համայնքի թիվ 29/29 ընտրատեղամասում ընտրողների բավականին ակտիվ հոսք է։ Տեղամասում ընտրելու իրավունք ունի 2208 քաղաքացի։
Ժամը 10:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է արդեն 256 քաղաքացի (ընտրողների ընդհանուր թվի շուրջ 11.5%-ը)։ Տեղամասում մարդկանց հոսքի ակտիվությամբ պայմանավորված՝ հերթերը հսկում և կարգուկանոնն ապահովում են ոստիկանության աշխատակիցները։
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ռիմա Հարությունյանի փոխանցմամբ՝ տեղամասում այս պահի դրությամբ որևէ խախտում չի արձանագրվել, ընտրություններն ընթանում են բնականոն հունով։
Ժամը 10:24-ի սահմաններում տեղամասում իրականացվել են կազմակերպչական որոշ շտկումներ. հանձնաժողովի անդամները 2-3 հոգով ուղղել են քվեախցիկների դիրքը, ներսում գտնվող քաղաքացիներին հուշել ու ուղղորդել են դեպի ազատ քվեախցիկները՝ հերթերից խուսափելու և ընթացքն արագացնելու համար:
Թիվ 29/29 ընտրատեղամասը տեղակայված է Առինջի մանկապարտեզում, որը կրում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրիկի՝ Ռոզա Ծառուկյանի անունը։ Շուտով հենց այս տեղամասում իր քաղաքացիական պարտքը կկատարի Գագիկ Ծառուկյանը։
Տեղամասում տարածքը բազմամարդ է դառնում, ավելանում է նաև լրատվամիջոցների ներկայությունը։
Աննա Ասլանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել