HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ-ն լավագույնն է Հարավային Կովկասում

Այս տարվա հուլիսին  webometrics.info  կայքէջի հրապարակած վարկանիշային աղյուսակում Երևանի պետական համալսարանը Հարավային Կովկասի բուհերի շարքում առաջատարն է: Աշխարհի շուրջ 20 հազար 700 համալսարանների վարկանիշային ցանկում ԵՊՀ-ն մտել է լավագույն 10 տոկոսի մեջ` գրավելով 2050-րդ տեղը: Հայաստանում գործող բուհերից տվյալ ցանկում երկրորդն Ամերիկյան համալսարանն է ` գրավելով 2827-րդ տեղը: Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի համալսարանների վարկանիշային առանձին ցանկում ԵՊՀ-ն զբաղեցնում է 175-րդ տեղը:

Վրաստանի առաջատար բուհը Ճավճավաձեի անվան լեզուների և մշակույթի պետական համալսարանն է, որը գրավել է 2537-րդ տեղը: 

Վարկանիշային ցուցակում Ադրբեջանի լավագույն համալսարանը «Կովկասն» է, որը զբաղեցնում է 5814-րդ տեղը:

ՀՀ ԿԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter