«Հրապարակ». Տիգրան Սարգսյանի տեղը՝ ԱԺ նախագահը
Տեւական ժամանակ դադարել էին կադրային փոփոխությունների մասին լուրերը, անգամ ասում էին, թե մինչեւ խորհրդարանական ընտրություններ այլեւս փոփոխություններ չեն արվի, սակայն օրերս կրկին ակտիվացել են այդ խոսակցությունները:
Ասվում է, որ կտրուկ փոփոխություններ ենհ սպասվում այս ամիս: Ցանկը գլխավորելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում, այնուամենայնիվ, կփոխարինի Հովիկ Աբրահամյանը, ով լավ վարչապետի համարում ուի, եւ կարծում են, որ Տիգրան Սարգսյանի փչացրածն ինչ-որ կերպ կկարողանա շտկել, գոնե վիճակն ավելի չի վատանա:
Հեռացողների ցանկում կրկին նշվում են Արմեն Գեւորգյանի եւ, ընդհանրապես, Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող անձանց անունները, այդ թվում` գլխավոր դատախազի: Ոստիկանապետը կտեղափոխվի այլ աշխատանքի:
Մեր աղբյուրները ենթադրում են, որ այս փոփոխությունները կարող են ներկայացվել որպես Հայ ազգային կոնգրեսին հերթական զիջում` չէ՞ որ պաշտոնանկությունների պահանջը ներառված էր նրանց 15 կետանոց պահանջագրում: Իսկ գերխնդիրը Ռոբերտ Քոչարյանի ուժեղացման դեմ առնելն է, ինչի վտանգը զգում է գործող իշխանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել