
Հայաստանի հավաքականը 53-րդն է աշխարհում
ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը: Առաջատարը կրկին իսպանացիներն, նրանց հաջորդում են գերմանացիներն ու անգլիացիները: Հայաստանի ընտրանին առաջադիմել է 3 տեղով եւ այժ 53-րդ հորիզոնականում է: Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեր գալիք մրցակիցներից լավագույն ցուցանիշն ունեն իտալացիները՝ 6, դանիացիները 10-րդն են, չեխերը՝ 19-րդը, բուլղարները՝ 89-րդը, իսկ մալթացիները՝ 139-րդը:
Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաբարձր տեղում ռուսներն են՝ 13, իսկ ուկրաինացիները՝ 39-րդը: Երրորդ տեղում Հայաստանի հավաքականն է:
Մեր հարեւաններից լավագույն ցուցանիշն ունեն թուրքերը՝ 35, Իրանը զիջում է Հայաստանին 1 հորիզոնականով՝ 54, Վրաստանը բարձրացել է 86-րդ տեղ, իսկ Ադրբեջանը 107-րդն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել