Wizz Air ավիաընկերությունը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն տեղեկացնում է, որ Wizz Air ավիաընկերությունը հունիսի 8-ից մեկնարկել է Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ չվերթերը: Թռիչքները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի «Լյուտոն» օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Հունիսի 7-ից ավիաընկերությունը մեկնարկել է նաև չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի: Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել