Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով
Վճարովի բովանդակություն
Ֆասթ Բանկը մեկնարկել է ագրոպարենայինոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիրը։ Բանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ձեռք բերել 1-2 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով գյուղատնտեսական վարկ և մարել այն 7-36 ամսվա ընթացքում։
Ագրոպարենային ոլորտին տրամադրվող գյուղատնտեսական վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը 13.15% է, փաստացի տարեկան տոկոսադրույքը՝ 13.15%-13.95%։ Այնուհանդերձ, կառավարության սուբսիդավորման ծրագիրը նախատեսում է փոխհատուցել վարկի ողջ տոկոսադրույքը, ուստի հաճախորդի կողմից վճարման ենթակա վարկի տարեկանտոկոսադրույքը կկազմի 0%։ Ագրոպարենայինոլորտին տրամադրվող գյուղատնտեսական վարկիհամար կարող են դիմել ինչպես ֆիզիկական ևիրավաբանական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերերը։ Հարկ է նշել, որ վարկային միջոցները պետք է ուղղվեն բացառապես ագրոպարենային ոլորտում գյուղատնտեսական գործունեությանը և ագրովերամշակմանը։
Սուբսիդավորման ծրագիրն իրականացվելու է 2026-2027 թվականներին։
Պետական սուբսիդավորման ծրագրով ագրոպարենային ոլորտին տրամադրվող գյուղատնտեսական վարկի դիմումներն ընդունվում են Ֆասթ Բանկի 24/7 գործող մասնաճյուղերում։ Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել