HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակցի կողմից շանտաժի միջոցով հավաքին մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Խ.Օ.-ն աշխատելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղում, տեղեկացված լինելով 2025 թվականի նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի Հակակոռուպցիոն դատարանի բակում ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքի մասին, բազմամարդ հավաք ապահովելու նպատակով, ուղղակի դիտավորությամբ, շանտաժի միջոցով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի մի քանի աշխատակցի ներկայացրել է աշխատանքից զրկվելու վերաբերյալ սպառնալիքներ՝ նրանց մոտ ձևավորելով աշխատանքը կորցնելու վտանգի ընկալում՝ այդ կերպ հարկադրելով մասնակցել կազմակերպված հավաքին, իսկ վերջիններս աշխատանքը կորցնելու վախով պայմանավորված՝ հարկադրված մասնակցել են:

Խ.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն հարկադրելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը:

Խ.Օ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter