Օբերոն Ռապիդ՝ բույսը տզերից պաշտպանելու կոնտակտ-համակարգային ակարիցիդ
Վճարովի բովանդակություն
ՕԲԵՐՈՆ ՌԱՊԻԴ
առավել արագ և ուժեղ
Բույսերի պաշտպանության նորարարական միջոցներ արտադրող BAYER ընկերության պատրաստուկ Օբերոն Ռապիդը նոր սերնդի միջատասպան-տզասպան է: Այն պարունակում է երկու ակտիվ նյութ՝ սպիրոմեզիֆեն և աբամեկտին: Սպիրոմեզիֆենը արգելակում է լիպիդների կենսասինթեզը, մինչդեռ աբամեկտինը՝ ակտիվացնում գամմա-ամինաճարպային թթուների դուրսբերումը և ճնշում նյարդային ազդակի փոխանցումը: Գործողության տարբերվող մեխանիզմի շնորհիվ Օբերոն Ռապիդը ոչ միայն պայքարում է վնասատուների դեմ, այլ նաև կանխում պատրաստուկի նկատմամբ ռեզիստենտության զարգացումը:
Օբերոն Ռապիդը կիրառվում է տզերի և սպիտակաթևիկների դեմ և արդյունավետ է դրանց զարգացման տարբեր փուլերում: Պատրաստուկն ունի ուժեղ «նոկդաունի ազդեցություն», որը նկատելի է դառնում մշակելուց հետո առաջին իսկ ժամերի ընթացքում: Ամենակարևորն այն է, որ դրա կենսաբանական ազդեցությունը պահպանվում է երկար ժամանակ:
Ինչպե՞ս օգտագործել Օբերոն Ռապիդը
Մասնագետների խորհրդի համաձայն՝ Օբերոն Ռապիդը գերադասելի է օգտագործել +15°C-ից մինչև +35°C ջերմաստիճանի պայմաններում, թեև դրա կիրառմամբ բույսի մշակումը կարելի է սկսել +10°C-ից:
Պտղատու մշակաբույսերը պատրաստուկով պետք է մշակվեն ծաղկումից հետո, վնասատուների զանգվածաբար հայտնվելու շրջանում: Կրկին օգտագործելու անհրաժեշտության դեպքում խորհուրդ է տրվում պահպանել 30-40 օր ընդմիջում: Փակ գրունտում աճող բանջարեղենի դեպքում Օբերոն Ռապիդը կարելի է օգտագործել վնասատուների հայտնվելուց անմիջապես հետո, իսկ ընդմիջումն այս դեպքում պետք է լինի 14-30 օր:
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք «Նատալի Ագրո» ՍՊԸ -ի խանութների ցանց կամ դիմեք ընկերության ագրոխորհրդատուներին՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին՝ +37477685060:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել