HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը կարևորում է Օսիպյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորության հարցը քննարկելը

Հունիսի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

«Այցի շրջանակում պաշտպանը և ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի հետ։ Դիտարկվել է նրանց իրավունքների ապահովման վիճակը, բարձրացված վերաբերելի հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։

Արթուր Օսիպյանի կողմից բարձրաձայնված` քրեական վարույթին առնչվող հարցերը շարունակում են հասցեավորվել իրավասու մարմիններին:

Ինչ վերաբերում է անձի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցին, Մարդու իրավունքների պաշտպանը, որևէ կերպ չմիջամտելով դատական իշխանության գործունեությանը, կարևորում է այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորության հարցը քննարկման առարկա դարձնելը:

Թեև հացադուլ հայտարարելն անձի իրավունքն է և ՄԻՊ հաստատությունը հացադուլի վարման պետության պարտավորությունները մշտապես քննարկման առարկա է դարձնում` այդ հանգամանքը նկատի ունենալով, Անահիտ Մանասյանը ազատությունից զրկված անձանց ներկայացրել է տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հնարավոր բացասական հետևանքները նրանց առողջական վիճակի վրա:

Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Այցերի շրջանակում ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքները, ինչպես նաև վերհանված խնդիրները, մանրամասն վերլուծվում են, հասցեավորվում իրավասու պետական մարմիններին , իսկ համակարգային խնդիրների վերաբերյալ ներկայացվում են նաև համապատասխան առաջարկներ՝ ոլորտը բարելավելու նպատակով»,- ասված է ՄԻՊ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter