Ապարանի ջրամբարը գրանցել է վերջին տասնամյակի առավելագույն լցվածությունը. Ջրային կոմիտե
Ապարանի ջրամբարում կուտակված ջրի ծավալը հասել է վերջին տասը տարվա ընթացքում արձանագրված ամենաբարձր ցուցանիշին։ Այս մասին հայտնում է Ջրային կոմիտեն։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 2026 թվականի հունիսի 8-ի դրությամբ ջրամբարում կուտակված ջրի ծավալը կազմել է 87.27 մլն մ³։
Ջրամբարի այս տարվա բարձր լցվածությունը պայմանավորված է նաև բարենպաստ բնակլիմայական պայմաններով, առատ տեղումներով և ձնհալի արդյունքում ձևավորված զգալի հոսքագոյացմամբ, ինչը նպաստել է ջրային պաշարների էական համալրմանը։
Ապարանի ջրամբարի տարեկան առավելագույն լցվածության նախորդ ռեկորդը գրանցվել էր 2019 թվականին, երբ կուտակված ջրի ծավալը հասել էր 61.93 մլն մ³-ի, բայց այս տարվա ցուցանիշը դրանից ավելի է շուրջ 25.3 մլն մ³-ով։
2016-2026 թվականների տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ջրամբարի լցվածության մակարդակը զգալի տատանումներ է ունեցել։ Ամենացածր առավելագույն ծավալը գրանցվել է 2023 թվականին՝ 26.81 մլն մ³, մինչդեռ 2024 թվականին այն վերականգնվել է՝ հասնելով 52.86 մլն մ³-ի։ 2025 թվականին ջրամբարի առավելագույն լցվածությունը կազմել է 45.98 մլն մ³, իսկ մեկ տարի անց արձանագրվել է կտրուկ աճ՝ հասնելով 87.27 մլն մ³-ի։
2026 թվականի ցուցանիշը կարող է դրական ազդեցություն ունենալ առաջիկա ոռոգման սեզոնի ջրամատակարարման ապահովման տեսանկյունից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել