HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Թոխմախի Մհերն էլ է առաջադրվելու

«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ խորհրդի անդամ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, որոշում է կայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվել մեծամասնական ընտրակարգով։

Հիշեցնենք, որ 2007 թ. կայացած վերջին խորհրդարանական ընտրություններին Մհեր Սեդրակյանն ընդգրկված էր ՀՀԿ համամասնական ցուցակում և զբաղեցնում էր ցուցակի 48-րդ հորիզոնականը։ Այն ժամանակ նա Էրեբունի համայնքի թաղապետն էր, և ՀՀ իշխանությունները հարմար գտան, որ նա շարունակի ղեկավարել Էրեբունի վարչական տարածքը։ Իսկ 2007 թվականին Էրեբունին ընդգրկող տարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձավ առաջադրված միակ թեկնածուն՝ Արմեն Պուրտոնյանը։

«ՉԻ» տեղեկություններով, սակայն, այս անգամ Մհեր Սեդրակյանը չի պատրաստվում Էրեբունին զիջել այլ մարդկանց և անկախ նրանից՝ իշխանությունները կսատարե՞ն նրա նախաձեռնությունը, թե՞ ոչ, վերջինս փորձելու է պատգամավոր դառնալ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter