HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է

Վճարովի բովանդակություն

Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ՖԻՖԱ աշխարհի առաջնության պաշտոնական ցուցադրման գլխավոր հովանավորն է։ Ֆուտբոլասեր համայնքը հնարավորություն ունի հետևելու ֆուտբոլային սպասված իրադարձությանը Fast TV հեռուստաալիքով ուղիղ հեռարձակմամբ։

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 11-ին Մեխիկոյի լեգենդար «Ացտեկա» մարզադաշտում, որտեղ Մեքսիկայի հավաքականը կմրցի Հարավային Աֆրիկայի դեմ:

Այս տարի մրցաշարն աննախադեպ է իր ծավալներով․ տեղի է ունենալու 104 հանդիպում 48 հավաքականների մասնակցությամբ։  ՖԻՖԱ-ն ընդլայնել է աշխարհաքաղաքական ուղեգրերի քանակը, և այս տարի պատմության մեջ առաջին անգամ առաջնությանը մասնակցելու են Ուզբեկստանի, Հորդանանի, Կաբո Վերդե և Կյուրասաոյի հավաքականները։ 

Հավելենք, որ ՖԻՖԱ-ի 23-րդ աշխարհի առաջնությունն ընթանալու է միաժամանակ երեք երկրներում՝ ԱՄՆ, Մեքսիկա և Կանադա: Ըստ ոլորտի մասնագետների կանխատեսումների՝ այս տարվա առաջնության գլխավոր ֆավորիտներն են Իսպանիան, Արգենտինան, Ֆրանսիան, Բրազիլիան և Անգլիան։

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 19-ին ԱՄՆ-ի «Մետլայֆ Սթեդիում» մարզադաշտում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter