«Սահմանապահ ծառայությունները տեղեկացրին, որ իմ այցելությունը Վերին Լարս արգելված է». Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Սահմանապահ ծառայությունն իրեն արգելել է այցելել Վերին Լարս։
Նա նշել է, որ պետք է «Armat Media»-ի հետ ուղիղ եթերով ներկայացնեին այնտեղ գոյացած հերթը և թե «ինչ խայտառակ վիճակում են հայկական բեռնատարները և գյուղմթերքի արտահանումը»։
«Սահմանապահ ծառայությունը տեղեկացրեց, որ իմ այցելությունն այնտեղ արգելված է, սահմանափակում դրեցին ինձ վրա, Armat Media-ն դա կանի»,- ասել է նա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել