HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին

ՆԳՆ-ն հայտնում է, որ հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։ 

«Ահազանգից րոպեներ անց դեպքի վայրում էին փրկարարական և ոստիկանական ուժերը։ Վնասվել էր երեք ավտոմեքենա, կային արգելափակված քաղաքացիներ, խաթարվել էր երթևեկության բնականոն ընթացքը։

Ծառայողներն անմիջապես սահմանազատել են տարածքը, կանխել քաղաքացիների և տրանսպորտային միջոցների մուտքը վտանգավոր հատված։ Երթևեկությունը կազմակերպվել է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։  

Ոստիկանների և փրկարարական ծառայողների օպերատիվ արձագանքի և իրավիճակի ճշգրիտ գնահատման շնորհիվ քաղաքացիները դուրս են բերվել անվտանգ տարածք։ Մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել։

Իրականացվել են քննչական գործողություններ, դեպքի վայրում կատարվել են նմուշառումներ։ Նմուշառումներ կատարելու նպատակով արգելափակված մեքենաները դեռ փլուզված հատվածում են։ Սահմանվել է հերթապահություն։ Պարեկային ծառայողները շարունակում են կարգավորել միակողմանի երթևեկությունը։

Քաղաքացիների անվտանգությունը ՆԳՆ ծառայողների ամենօրյա ծառայության առանցքում է՝ անկախ ժամանակից, վայրից, իրավիճակից»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter