HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Է. Շարմազանով. «ԵԽԽՎ-ի 1643 բանաձեւում կա երկու կետ, առանց որոնց այդ բանաձեւն իմաստ չէր ունենա»

Երեկ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում քվեարկության դրվեց Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման հարցը եւ ընդունվեց նոր բանաձեւ` 1643: Դրանում ներառված պահանջների կատարման համար սահմանվել է նոր ժամկետ` մինչեւ ԵԽԽՎ գարնանային նստաշրջան, որը տղի կունենա մարտի 30-31-ին:Այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նրկայացրեց 1643 բանաձեւի նկատմամբ իշխող` ՀՀԿ կուսակցության ունեցած տեսակետը:

«Նախ նշեմ, որ դրանում հստակ կա երկու կետ, որը շատ կարեւոր է եւ առանց որոնց այդ բանաձեւն իմաստ չէր ունենա: Առաջինն այն է, որ ՀՀ պատվիրակությունը, կարելի է ասել` հենց Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր ձայնի իրավունքն այդ կառույցում եւ Հայաստանի նկատմամբ սանկցիաներ չեն կիրառվում: Երկրորդը` բանաձեւից հանվել է քաղբանտարկյալներ տերմինը»,- ասաց Շարմազանովը:

Այդ իրողությունը նա պայմանավորում է ՀՀ նախագահի գլխավորությամբ իշխանությունների վերջին շրջանում իրականացրած քաղաքական կամքի դրսեւորման եւ բարեփոխումների առկայության հետ:

«Ես հեռու եմ այն մտքից, որ մենք անելիք չունենք: Անելիք շատ ունենք եւ դրանք մինչեւ ապրիլ ամիսը չէ, որ պետք է արվեն, այլ առաջիկա չորս տարիների ընթացքում: Որովհետեւ մենք մեր ժողովրդին խոսք ենք տվել, որ Հայաստանը մյուս ընտրությունների ժամանակ պետք է լինի ավելի ժողովրդավար եւ անվտանգ երկիր»,- նշեց Աժ պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter