HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Ձայնից չզրկվելը Հայաստանի ժողովրդավարական տեսլականի հաղթանակն է»

Ասում է ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը եւ շեշտում, թե ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ձայնի իրավունքից չզրկվելու իրողությունը ո´չ իշխանության, ո´չ էլ, առավել եւս` ընդդիմության հաղթանակը չէ:

«Գուցե հաղթանակ բառը բարձր է հնչում, եւ այդ իրողությունը կարելի է համարել հաջողություն, բայց ոչ երբեք անհաջողություն»,- հավելում է ՀՀԿ խոսնակ Շարմազանովը:
Նրա համար զարմանալի է ընդդիմադիրների գործելաոճը, ովքեր երեք ամիս առաջ հայրենասիրական նկրտումներով դադարեցրին հանրահավաքները, բայց նրանց գերակշիռ մեծամասնությունն ուզում էր, որպեսզի Հայաստանին զրկեին ձայնի իրավունքից եւ դրան հասնելու համար նույնիսկ բանագնացներ ուղարկեցին Ստրասբուրգ:

«Մարդիկ, ովքեր եղել են իշխանության  ղեկին, գիտեն` ինչ է պետական իշխանությունը, իշխանության դժվարությունները, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ թերությունների պատճառները,եւ գոնե պետք է իմանան` ինչ է պետական շահը, իրենց անձնական հավակնություններն ավելի բարձր դասեցին, քան պետության շահը»,- ասում է պատգամավորը:

Ըստ նրա` հիմա ընդդիմությունը հայտնվել է դժվարին վիճակում, քանի որ նրա հաշվարկները չիրականացան, եւ բանագնացները չկարողացան կատարել իրենց վրա դրված պարտավորությունները:

Շարմազանովի խոսքերով` ընդդիմությունը եւ իշխանությունը մի մարմնի թեւեր են ու պետք է միմյանց ոչ թե ատեն, այլ քննադատությունը եւ հակադիր կարծիքներն օգտավետ դարձնեն Հայաստանի ապագա ժողովրդավարացման համար:

Նա ընդդիմադիրներին, հատկապես Հայ Ազգային կոնգրեսին կոչ է անում մտածել հաջորդ ընտրությունների, օրինակ Երեւանի քաղաքապետի ընտրության մասին, որը տեղի կունենա 2009 թ.:

«Պետք չէ այդ տխրահռչակ գետը երկրորդ անգամ մտնել»,- ասում է ՀՀԿ խոսնակը եւ մեջբերում 1996 թ. առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասած խոսքերը. «Ինձնից հետո կփոխվի 10 նախագահ, նոր միայ Հայաստանը կհավասարվի եվրոպական չափանիշներին»:

«Հիմա իրենք ուզում են, որ ժողովրդավարությունը միանգամից զարգանա եւ բոլոր հարցերի պատասխանները միանգամից ստանան: Ուզում են, որ երկու ամսվա կամ մեկ տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները, պետական հեղաշրջման փորձից, արյունահեղությունից հետո, հասնեն եվրոպական դասական ժողովրդավարության չափանիշներին»,- նշում է Էդուարդ Շարմազանովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter