HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արտահանման ոլորտում առկա միտումներն ու առաջիկա քայլերը։ Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։

«Մասնավորապես, ներկայացվել են գյուղատնտեսական և այլ արտադրատեսակների արտահանման ծավալները, դիվերսիֆիկացիայի ուղղությամբ իրականացվող քայլերն ու միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության անդամ և այլ երկրներ արտահանման աջակցության ծրագրերի ընթացքին, ներդրվող գործիքակազմերին ու մեխանիզմներին, ֆերմերային տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելու գործողություններին։

Վարչապետ Փաշինյանն անհրաժեշտ է համարել արտադրողների հետ մշտական կապի պահպանումը՝ արտահանման խթանման միջոցառումները, ծրագրերն ու քայլերը լավարկելու, խնդիրները վեր հանելու և անհրաժեշտ լուծումներ գտնելու նպատակով։ Այդ համատեքստում, երկրի ղեկավարը կարևորել է տնտեսության դիվերսիֆիկացմանը միտված գործողությունների հետևողական իրականացումն ու այդ ուղղութամբ պետություն–մասնավոր հատված սերտ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter