Վենսը և Ղալիբաֆը Շվեյցարիայում կմասնակցեն ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրման արարողությանը
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Շվեյցարիայում կմասնակցեն երկու երկրների միջև հակամարտության ավարտի մասին հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։ Այդ մասին իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախտ-Ռավանչին։
Հունիսի 15-ի գիշերը երկու երկրները հաստատել էին հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը, որը պետք է ստորագրվի հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Ինչպես նշում է իրանական կողմը, այն ենթադրում է բոլոր ռազմաճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, մարտական գործողությունների ավարտ։
«Ամերիկյան կողմից կլինի Վենսը, իրանականից՝ Ղալիբաֆը»,- հայտարարել էր իրանցի դիվանագետը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել էր, որ երկու երկրները նախաստորագրել են հուշագիրը։
Իլյուստրացիան՝ Fly Of Swallow Studio / shutterstock.com
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել