HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: Հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«2017 թվականի համեմատ մենք պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացրել ենք 135 տոկոսով, ինչը նշանակում է, որ կարող ենք վստահ պնդել, որ հեղափոխությանը հաջորդող 8 տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները կրկնապատկվել են»,- ելույթի սկզբում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ 2025 թվականին արձանագրվել են այն հիմքերը, որոնք հնարավորություն են տալիս անցում կատարելու նոր օրակարգ, որը ձեւակերպվել է այդ թվում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ որպես նոր որակի պետության ձեւավորման օրակարգ:

Նիկոլ Փաշինյանը երկրի տնտեսական օրակարգի առաջմղման հարցում առանձնակի կարեւորել է խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը:

«2025 թվականն այն տարին է, երբ մենք լիարժեք արձանագրեցինք, որ ունենք հաստատված խաղաղություն եւ, ըստ էության, ունենք հակամարտության ավարտ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ: Պիտի արձանագրենք, որ 2026 թվականին այդ փաստը լեգիտիմություն ստացավ եւ վերաարձանագրվեց ՀՀ ժողովրդի կատարած ընտրությամբ եւ քվեարկությամբ, որովհետեւ 2026 թվականի ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը, ինչը նշանակում է,  որ մենք, 2025 թվականը, ըստ էության, համարելով հեղափոխական կառավարման լավագույն տարին, կարող ենք արձանագրել, որ սրանից հետո ամեն տարի պետք է լինի հետհեղափոխական կառավարման լավագույն տարին, այդ թվում, օրինակ, բյուջետային հոսքերի տրամաբանության մեջ»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականից մինչ օրս մեր տնտեսությունը 53 տոկոսով աճել է, մեկ անձի հաշվով համախառն ներքին արդյունքն ավելի քան կրկնապատկվել է:

Վարչապետը մանրամասնել է մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքական օրակարգը, խոսել մի շարք ծրագրերի արդյունավետ իրականացման ընթացքի վերաբերյալ:

Ելույթի ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել 8-րդ գումարման Ազգային ժողովին համատեղ աշխատանքի եւ արձանագրած արդյունքների համար:

ՀՀ վարչապետի ելույթն ամբողջությամբ` տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter