Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի կանխատեսումը
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Երևան քաղաքում հունիսի 17-ի ցերեկը, 19-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 18-ի, 20-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում հունիսի 17-ին կեսօրից հետո, 18-22-ի՝ գիշերը և առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Քամին` հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը, 19-20-ին աստիճանաբար կբարձրանա ևս 3-4 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել