«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել
Հունիսի 17-ին՝ ժամը 04:10-ի սահմաններում, ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է, որ նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն): Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
«Նշված տարածքում անմիջապես իրականացված զննության արդյունքում հայտնաբերվել է անօդաչու թռչող սարքը՝ ձկնորսական լարով կախված արգելագոտու հիմնական պատից:
Շարունակելով ձկնորսական լարի հետքով տեղանքի զննությունը՝ ծառայողները հիմնարկի տեղամասերից մեկի զբոսահրապարակի տանիքից էլ հայտնաբերել են լարին ամրացված, սև, կպչուն ժապավենով փաթեթավորված 1 փաթեթ, որում առկա է եղել բջջային 2 հեռախոս:
Դեպքի առթիվ նախաձեռնվել են համապատասխան միջոցառումներ»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել