Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
Վճարովի բովանդակություն
Glovo Retail Media Day 2026-ի շրջանակում Իդրամն ու Glovo-ն Բարսելոնա քաղաքում Glovo ընկերության գլխամասային գրասենյակում կնքել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում Glovo հավելվածում հնարավոր կլինի վճարումներ կատարել Idram&IDBank հավելվածի միջոցով՝ վճարման տարբերակ ընտրելով Իդրամը։
Համագործակցությունը նպատակ ունի հայ օգտատերերի համար ստեղծել ավելի հարմար, արագ և անվտանգ թվային փորձառություն՝ համատեղելով երկու ընկերությունների ամուր էկոհամակարգերը։
Նոր համագործակցության շրջանակում Իդրամի օգտատերերի համար հասանելի կլինեն Glovo հարթակի հատուկ առաջարկներն ու բացառիկ առավելությունները, իսկ երկու ընկերությունները միասին պարբերաբար կիրականացնեն տարբեր նախաձեռնություններ և արշավներ օգտատերերի համար։
Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանի խոսքով՝ այս համագործակցությունն արտացոլում է Հայաստանում նորարարական և հաճախորդակենտրոն թվային փորձառություններ ստեղծելու երկու ընկերությունների ընդհանուր տեսլականը․
«Իդրամում մենք միշտ ձգտում ենք մեր օգտատերերին առաջարկել ոչ միայն վճարային ծառայություններ, այլև ամբողջական և արժեք ստեղծող փորձառություններ։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ Հայաստանից դուրս գործող և միլիոնավոր օգտատերերի վստահությունը վայելող նման մեծ գործընկեր ընտրել է համագործակցել հենց Իդրամի հետ, և շուտով մեր օգտատերերը Glovo-ի հավելվածում վճարելիս կարող են վճարման տարբերակ ընտել Իդրամը։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայկական թվային էկոհամակարգը զարգանում է և կարող է հետաքրքիր ու արժեքավոր համագործակցություններ ստեղծել միջազգային խաղացողների հետ։»,- նշեց Գրիգորի Յոլյանը։
Glovo-ում նույնպես կարևորում են հայաստանյան շուկայի համար այս համագործակցության ռազմավարական նշանակությունը։
Հայաստանում ընկերության գործող գլխավոր տնօրեն Թամար Գոճաօղլանեանը իր խոսքում ընդգծեց․ «Glovo-ում մենք մշտապես փնտրում ենք ուղիներ մեր հարթակն օգտատերերի համար էլ ավելի հասանելի, հարմար և շահավետ դարձնելու համար։ Իդրամի՝ որպես Հայաստանում ամենավստահելի և լայնորեն տարածված վճարային համակարգերից մեկի հետ համագործակցությունը ռազմավարական քայլ է, որը թույլ կտա մեր հաճախորդներին առաջարկել հավելյալ արժեք։ Ուրախ ենք ազդարարել այս գործընկերության մեկնարկը, որի շնորհիվ Հայաստանի մեր օգտատերերի համար կստեղծվեն իրական առավելություններ, բացառիկ արշավներ և կապահովվեն անվտանգ ծառայություններ»։
Համագործակցության արդյունքում ընկերությունները նախատեսում են տարվա ընթացքում իրականացնել մի շարք համատեղ նախաձեռնություններ՝ ուղղված հաճախորդների փորձառության բարելավմանը և թվային ծառայությունների զարգացմանը Հայաստանում։
ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել