HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են Firebird-ի արհեստական բանականության տվյալային կենտրոնի գործունեությանը և ծրագրերին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Firebird ընկերության կողմից Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոնի («ԱԲ գործարան») ընթացիկ գործունեությանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են կենտրոնի կառուցման և տեխնոլոգիական սարքավորումների տեղակայման աշխատանքների ընթացքը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Անդրադարձ է կատարվել նախագծի իրականացման ժամանակացույցին, պետական և մասնավոր հատվածների համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքներին, ինչպես նաև «ԱԲ գործարանի» լիարժեք գործարկման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունն ու նշել, որ այն Հայաստանի տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող նախաձեռնություն է։ Վարչապետը ընդգծել է, որ ծրագրի իրականացումը կնպաստի արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը, նոր հնարավորություններ կստեղծի գիտահետազոտական և կրթական միջավայրերի համար, ինչպես նաև կխթանի Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը տեխնոլոգիական ոլորտում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter