HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շախմատի աշխարհի առաջնություն. Վաչե Հովակիմյանն ու Տիգրան Համբարձումյանը առաջատարների թվում են

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթանում է շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները 6-րդ խաղափուլից հետո գրանցել են բարձր արդյունքներ և պայքարում են առաջատար դիրքերի համար։

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը 6 հնարավորից վաստակել է 5.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները:

Մինչև 14 տարեկանների մրցաշարում հաջող է հանդես գալիս ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը, որը 5 միավորով կիսում է 2-րդ հորիզոնականը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո ունեն հետևյալ տեսքը.

  • Բենիկ Ագասարով՝ 4 միավոր (Մ18)
  • Ռուդոլֆ Փաշիկյան՝ 4 միավոր (Մ18)
  • Վահե Սուքիասյան՝ 4 միավոր (Մ18)
  • Տիգրան Սողոմոնյան՝ 4 միավոր (Մ16)
  • Արտեմ Մամիկոնյան՝ 4 միավոր (Մ14)
  • Անահիտ Մկրտչյան՝ 3.5 միավոր (Ա18)
  • Նվարդ Հայրապետյան՝ 3.5 միավոր (Ա18)
  • Սոնա Կրկյաշարյան՝ 3.5 միավոր (Ա16)
  • Անգելինա Միրաքյան՝ 3 միավոր (Ա14)
  • Գաբրիելա Հարությունյան՝ 2.5 միավոր (Ա14)

Նախորդ հանգստյան օրվանից հետո՝ այսօր՝ հունիսի 22-ին, կայանալու է 7-րդ խաղափուլը: Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 17:00-ին:

Աղբյուրը՝ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի (Armenian Chess Federation) ֆեյսբուքյան էջ

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter