HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խուզարկում են պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարանը. տարել են գումար և զարդեր

Այսօր՝ 2026թ. հունիսի 23-ին, խուզարկել են պատգամավոր, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի երկրորդ համարը զբաղեցնող Իշխան Սաղաթելյանի բնակարանը, ինչպես նաև ավտոմեքենան։ Թե իրավապահներն ինչ են փնտրել՝ հայտնի չէ, սակայն իրենց հետ տարել են գումար ու զարդեր։

Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ծիծաղելի դրվագով։ Ըստ պատգամավորի՝ իբր չի կատարել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պահանջները։

Ի. Սաղաթելյանի փոխանցմամբ՝ վարույթը նոր է նախաձեռնվել, դատավարական կարգավիճակ չունի։ Համարում է, որ սա իր նկատմամբ քաղաքական հետապնդում է։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ։ Այլ մանրամասներ չեն հայտնում։

Լուրը թարմացվել է։

Լուսանկարը՝ Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter