HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախատեսում է այցելել Հայաստան

Հաջորդ շաբաթ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախատեսում է այցելել Հայաստան։ Այդ մասին գրում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Եվրոպացի այս պաշտոնյայի պատվիրակության կազմում Երևան կայցելի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Ինչպես գրում է պարբերականը, բարձրաստիճան այս այցը կլինի եվրոպական կողմի աջակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, որը մի քանի շաբաթ առաջ հաղթել էր խորհրդարանական ընտրություններում։ 

Politico-ի տվյալներով՝ այցը նախատեսված է հուլիսի 1-ին, սակայն ծրագրերը դեռ վերջնականացված չեն։ «Մենք տեսել ենք, որ այդ երկիրը (Հայաստանը՝ խմբ.) գտնվում է Ռուսաստանի կողմից ինտենսիվ և մշտական ճնշման տակ: Այս այցը կլինի աջակցության հզոր ազդանշան՝ ի լրումն արդեն իսկ ցուցաբերված կոնկրետ աջակցության»,- պարբերականին հայտարարել է այցի կազմակերպման մեջ ներգրավված ԵՄ պաշտոնյաներից մեկը։ Վերջինիս պնդմամբ՝ ֆոն դեր Լեյենի Երևան այցն ունի հստակ ուղերձ՝ «Եվրոպան Հայաստանի կողքին է»։ 

Վերջին երկու ամսվա ընթացքում սա կլինի Ուրսուլա ֆոն դեր Լեյենի երկրորդ այցը Հայաստան։ Մայիսին նա Երևանում մասնակցում էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, իսկ դրանից հետո՝ ԵՄ-Հայաստան I գագաթնաժողովին։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության (արխիվային)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter