Վերացվել է «Վերև» ռեստորանի գործունեության կասեցումը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է՝ «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող «Վերև» ռեստորանում (ք. Երևան, Եղվարդի խճ․ 122/1) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ վերացվել են նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները։
«Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել