HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի գործունեությունը. հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Էլյա Ղազարյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը:

Տեսչական մարմնի կողմից Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում (Երևանյան փողոց) գործող այս արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք կոպիտ խախտումներ:

Մասնավորապես, ստուգմամբ պարզվել է, որ.

Արտադրական շինությունների նախագծումն ու դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և պատրաստի սննդամթերքի, ինչպես նաև աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը.

–Շինության կառուցվածքը չի բացառել կեղտի կուտակումը, արտադրվող սննդամթերքի մեջ օտար մասնիկների թափվելու հնարավորությունը, ինչպես նաև պատերի ու առաստաղի մակերևույթներին կոնդենսատի և բորբոսի առաջացումը.

Արտադրամասի հատակի և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ու ախտահանվող նյութերից.

Դռները եղել են անհարթ և պատրաստված չեն եղել խոնավություն չներծծող նյութերից։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ հացի արտադրամասի աշխատանքը դադարեցվել է: Տնտեսվարողին հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել արտադրական տարածքը Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնելու համար:

Տեսչական մարմնի կողմից սահմանվել է հստակ վերջնաժամկետ՝ արձանագրված խախտումները վերացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter