Ուժգին երկրաշարժ Վենեսուելայում. Կարակասում շենքեր են փլուզվել
Հունիսի 24-ի երեկոյան Վենեսուելայի մայրաքաղաքից դեպի արևմուտք երկու ուժգին ստորգետնյա ցնցում է գրանցվել՝ 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ: Աղետի հետևանքով Կարակասում բնակելի շենքեր են փլուզվել. մասնագետները մեծաթիվ զոհեր են կանխատեսում։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրորդ ցնցումը տեղի է ունեցել առաջինից ընդամենը մեկ րոպե անց: «Հավանական են մեծաթիվ զոհեր և մասշտաբային ավերածություններ, իսկ աղետը, ամենայն հավանականությամբ, համատարած բնույթ է կրում»,- հայտարարել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը՝ հավելելով, որ նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է կազմել 10,000-ից մինչև 100,000 մարդ:
Վենեսուելայի իշխանություններն այս պահին զոհերի և տուժածների հստակ թվեր դեռ չեն հրապարակել։ «Երկրի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոն պետական հեռուստատեսության եթերում հայտնել է, որ մայրաքաղաքում որոշ շենքեր են փլուզվել»,–հայտնում է Reuters-ը:
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է արտակարգ դրություն մտցնելու մասին: Նա նաև տեղեկացրել է, որ փակվել է Կարակասի միջազգային օդանավակայանը։
լուսանկարը՝ pexels.com–ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել