Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հեռավար կարգով մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի տարեկան նիստին։
Կառավարության հաղորդմամբ, նիստի ընթացքում քննարկվել և ընդունվել են մի շարք հարցերով որոշումներ, այդ թվում՝ հաստատվել են Բանկի 2025 թվականի տարեկան և ֆինանսական հաշվետվությունները, շահույթի բաշխման վերաբերյալ որոշումը, ինչպես նաև 2026 թվականի արտաքին աուդիտորի նշանակման և Բանկի 2022–2026 թվականների ռազմավարության իրականացման արդյունքների վերաբերյալ հարցերը։
Նիստի ընթացքում հաստատվել է նաև Բանկի 2027–2031 թվականների զարգացման ռազմավարությունը։
Լուսանկարը՝ gov.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել