HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 25-ին պարգևներ է հանձնել Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ջրասուզակների, որոնք հունիսի 15-ից 22-ը ակտիվ ներգրավվածություն են ունեցել Փամբակ գետում իրականացված լայնածավալ որոնողական աշխատանքներին։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ջրասուզակ Վահե Մելքոնյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» մեդալով։

«Անվեհեր փրկարար» մեդալով պարգևատրվել են Հովակիմ Բաբայանը, Հայկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը, Պարգև Հովսեփյանը և Մխիթար Մեսրոպյանը։

«Փրկություն, օգնություն» մեդալով պարգևատրվել են Նարեկ Բաբայանը, Արթուր Խաչատրյանը, Խաչատուր Մուրադյանը, Թաթուլ Հովհաննիսյանը, Ռուբեն Հայրապետյանը, Արթուր Խաչատրյանը։

Այլ հրամաններով պարգևատրվել են նաև որոնողական աշխատանքներին ներգրավված փրկարարական ծառայողներ, որոնք իրենց ներդրումն են ունեցել իրականացված գործողությունների արդյունավետ կազմակերպման և կատարման գործում։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը որոնողական աշխատանքների ամբողջ ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել փրկարարական ծառայողներին։ Բարձր գնահատելով նրանց մասնագիտական պատրաստվածությունն ու անձնվեր ծառայությունը՝ նախարարն ընդգծել է, որ բարդ որոնողական աշխատանքների ընթացքում գործել են բարձր պատասխանատվությամբ՝ հավատարիմ մնալով մասնագիտական առաքելությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Առաջարկում ենք դիտել Վահե Մելքոնյանի մասին «Հետքի» տեսանյութը․

Հիշեցնենք՝ հունիսի 15-ից Փամբակ գետում փրկարար ծառայության ջրասուզակները փնտրում էին 7 և 13 տարեկան երկու երեխայի։ Նրանց մարմինները հայտնաբերվեցին օրեր անց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter