HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը

Հունիսի 25-ին «Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։ Հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

«Զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ համագործակցության, մասնագիտական բարձր պատրաստվածության, վարժանքների հաջող ընթացքի և փորձի փոխանակման համար։ Փակման արարողության շրջանակում տեղի է ունեցել անձնակազմի պարգևատրման արարողություն։ 

Հունիսի 17-25-ը Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն էր բարձրացնել մասնակից ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը միջազգային խաղաղապահ առաքելությունների իրականացման ընթացքում, կատարելագործել համատեղ գործողությունների կազմակերպումը՝ ամրապնդելով գործընկեր երկրների միջև համագործակցությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Զորավարժության փակման արարողության վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ նշելով. «Միացյալ Նահանգների, Հայաստանի, Ֆրանսիայի և Հունաստանի զինծառայողները միմյանց հետ կողք-կողքի մասնակցեցին վարժանքների՝ ամրապնդելու խաղաղապահ հմտությունները, բարձրացնելու փոխգործակցելիությունը և ընդլայնելու համագործակցությունը։ Փակման արարողությամբ մասնակիցները նշանավորեցին զորավարժության հաջող ավարտը և գործընկերության շարունակական ամրապնդումը «Արծիվ գործընկեր -2026» զորավարժության շրջանակում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter