ԴԱՀԿ-ի պետը թաղապետին ծեծե՞լ է
Թերթերից մեկի փոխանցմամբ` նախորդ օրը` կեսգիշերին մոտ, Երեւանի Ամիրյան փողոցիում գտնվող «Գրիառ» ռեստորանում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը, ԴԱՀԿ-ի «գալավարեզների» հետ, ծեծել է Արաբկիրի թաղապետ Ալբերտ Երիցյանին եւ նրա կրտսեր որդուն` Արտակին: Այսօրվա ասուլիսի ժամանակ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանից լրագրողները փորձեցին ճշտել այս տեղեկատվության իսկությունը:
«Չեմ բացառում, որ այնտեղ ինչ-որ վիճաբանություն եղած լինի, բայց նշված անձանց մասնակցությունը միանշանակ բացառում եմ, որովհետեւ ստուգվել է դա: Երկրորդ` կարծեմ այդ մարդիկ ազգականներ են եւ չեմ կարծում, որ նրանց մեջ կարող է լուրջ միջադեպ լինել»,- պատասխանեց Հունան Պողոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել