HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանությունը տոնում է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը

ԱՄՆ դեսպանությունն իր դռներն էր բացել հայ բարեկամների ու գործընկերների առաջ՝ տոնելու Միացյալ Նահանգների  անկախության 250-ամյա հոբելյանը և շարունակելու «Անկախություն 250» խորագրի ներքո ընթացող տոնական միջոցառումների շարքը։ Այս մասին հաղորդում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։

«Այս տարի լրանում է ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման 250 տարին, և այս տարվա տոնական միջոցառմամբ նշանավորվում է այդ պատմական պահը և ընդգծվում Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև ամուր փոխգործակցությունը։

«Ազատություն 250» նախաձեռնությունների շրջանակում հյուրերն առիթ ունեցան ուսումնասիրել «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը, որը Սպիտակ տան կողմից պատրաստված նորարարական ինտերակտիվ ցուցադրություն է ԱՄՆ պատմության մասին՝ զուգորդված արհեստական բանականության տարրերով։

Հյուրերը նաև ճաշակեցին ամերիկյան և հայկական խոհանոցի ուտեստներ և վայելեցին Եվրոպայում ԱՄՆ օդուժի «Վինդզ էլոֆտ» փողային հնգյակի կենդանի կատարումները։ Գերմանիայի Ռամշտեյն օդային բազայի այս առաջնակարգ կամերային բենդը հանդես է եկել եվրոպական տարբեր երկրներում՝ նախագահների, դեսպանների բարձրաստիճան զինվորական առաջնորդների առաջ։

Ներկաներին իրենց խոսքն հղեցին ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադարձ կատարելով հայ-ամերիկյան ընդլայնվող փոխգործակցությանը և մեր երկու պետությունները միավորող ընդհանուր արժեքներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter